Thursday, June 23, 2011

Ֆոբիաներ ... Վախեր

Մեր կյանքի բացասական հույզերից մեկը վախն Է: Այն իր ազդեցությունն Է թողնում մարդու ներաշխարհի վրա, որից ազատվելը բավականին բարդ գործընթաց Է: Չկա մի մարդ , որ չվախենա ինչ- ինչ երեւույթներից, պարզապես դրա աստիճանները կարող են տարբեր լինել: Ամեն մարդ կարող Է ունենալ վախի իր անհատականացված տեսակները, որոնք կարող են լինել իրական եւ երեւակայական (ի դեպ միայն մարդիկ են, որ վախենում են հենց իրենց մտքերից, մենք կարող ենք մեր երեւակայական աշխարհում ստեղծել հրեշային կերպարներ, պատկերացնել դրանց մեր իսկ սենյակում եւ սարսափել դրանցից):
 Վախի տարատեսակ կարող ենք համարել ավելի մեծ վտանգ ներկայացնող ֆոբիաները, որոնք կպչուն մտքեր են, սեւեռուն գաղափարներ:  Ի տարբերություն վախի դրանք ժամանակի ընթացքում չեն մոռացվում եւ չեն անցում, եւ կարող են անգամ մարդուն ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում: Զարմանալի Է, բայց մարդիկ կարող են ֆոբիա ունենալ ջրից, կրակից, կենդանիներից, մթությունից,բարձրությունից, միայնությունից, սիրուց, խաբվելուց, խաբելուց, երազներից, երազանքներից,   եւ ամենատարբեր եւրեւույթներից: Մարդկային վախերը կարող են իրենց լուրջ ազդեցությունը ունենալ մարդու ճակատագրի վրա, օրինակ, վախը կարող Է ստիպել մարդուն անել կամ չանել որոշակի գործողություններ, քնել կամ անքննությամբ տառապել: Ցավալին այն Է, որ ֆոբիա ունեցող մարդիկ անգամ չեն ցանկանում ազատվել դրանցից, եւ իրենց ֆոբիայում նրանք ավելի պաշտպանված են զգում :

Saturday, June 11, 2011

Որսորդությունը, որպես լիցքաթափվելու լավագույն միջոց

Նենց կկրակեի ձախ ատամին:Դ
 Ավելի հին  պատմություն ունեցող զբաղմունք, քան որսորդությունը գոյություն չունի: Նախամարդուց սկսած մինչեւ այսօր, այն համարվում Է արդիական: Պարզապես փոխվել Է որսորդության Էությունը, եթե,  նախամարդը դրանով զբաղվում Էր գոյությունը պահելու նպատակով, այսօր մարդիկ զբաղվում են, որպես հաճույք: Երկար ժամանակ որսորդությունը համարվել Է թագավորներին հարիր զբաղմունք, դրա մասին են վկայում մեզ հասած նկարները, քանդակները, ասքերը:Որսորդությամբ հիմնականում, որպես կանոն, զբաղվել են տղամարդիկ, որն այսօր, իհարկե այքան Էլ կարեւոր չԷ, քանի որ կանայք այս գործում եվս սկսել են ակտիվություն ցուցաբերել: (Է'հ, կանա՜յք, կանա՜յք)
 Իհարկե , այսպիսի զբաղմունքը մարդիկ չԷին թողնի ինքնահոսի ,այդ իսկ պատճառով  20-րդ դարի 20- ական թվականներին Անգլիայում եւ Ֆրանսիայում հիմնեցին առաջին որսորդական տնտեսությունները: Այս բիզնեսի տեսակը մեզ մոտ եւս աճ Է ապրում: Որսորդական բիզնեսը վերահսկելու համար ընդունվել են համակարգող օրենքներ: Օրինակ, ՀՀ տարածքում արգելվում Է ՝ բնակավայրերից, բնակչության հանգստի գոտիներից , բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներից եւ ավտոմայրուղիներից որսի նպատակով որսորդական ակոսավոր հրազեն գործադրելը, առնվազն 5000 մետր հեռավորությունից, իսկ ողորկափող հրազենը՝ 500  մետրից: Երկնքով սավառնելիս եւս արգելված Է որսորդությամբ զբաղվել:
 Մի կողմ դնելով բոլոր օրենքներն ու որոշումները կարող եմ ասել ՝ որսորդությունից ստացած վառ տպավորությունները երբեք Էլ իրենց դիրքը չեն զիջի, եւ ավելի ուժգնությամբ դեռեւս կբարգավաճվեն, քանի որ արդեն մեծ թվով կանայք ցանկություն են հայտնում զբաղվել որսորդությամբ: